ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Տարվա լավագույն անձնագրավար է ճանաչվել Լիզա Սողոյանը /ՏԵՍԱՆՅՈՒԹ/

«Ծնվել ու մեծացել եմ մանկավարժի ընտանիքում, զգացել հայրիկիս նկատմամբ ուսանողների, ծնողների, ինչպես և հասարակության տածած սերն ու հարգանքը։ Եվ միշտ մտածել եմ, ինչ մասնագիտություն ընտրեմ, որ ինձ էլ ճանաչեն և հարգանքով վերաբերվեն»․- նշեց 2018 թվականի լավագույն անձնագրավար Լիզա Սողոյանը։
90-ական թվականները Լիզա Սողոյանին այլ ճանապարհ հուշեցին, և նա ընտրեց ինժեների մասնագիտությունը, հետո աշխատեց որպես մանկավարժ․ «Բայց կյանքի դիպվածն ինձ կրկին հեռացրեց դպրոցից և աշխատանքի ընդունվեցի ոստիկանության Լոռու մարզային վարչությունում՝ անձնագրային աշխատանքների գծով տեսուչ։ Երբ ստացա լեյտենանտի կոչում և դարձա սպա, հասկացա, որ իզուր են եղել նախկին որոնումներս։ Սիրեցի այդ պատվաբեր ու պատասխանատու աշխատանքը, նվիրվեցի գործիս՝ պահպանելով համազգեստի ու սպայի պատիվը»։
Շուրջ 17 տարի ծառայելով ոստիկանությունում՝ Լիզա Սողոյանը հասել է մինչև ոստիկանության կապիտանի կոչման, իսկ այժմ Բազումի անձնագրային բաժանմունքի առաջատար մասնագետն է։
«Լիզա Սողոյանը ներկայանալի անձնավորություն է մեր քաղաքում։ Ես նրան վաղուց եմ ճանաչում, ճանաչել եմ որպես մանկավարճ, ուսուցիչ, ավելի մոտիկից շփվել եմ որպես թաղամասի բնակիչ։ Անկեղծորեն եմ ասում ամեն անգամ ուրախացել եմ, հիացել եմ նրա բանիմացությամբ, նրա աշխատանքին նվիրվածությամբ, սիրով։ Եվ, եթե անգամ, ինչ-որ հարցով եկել եմ ու չի լուծվել, դարձյալ շահած եմ դուրս եկել, որովհետև օրենք եմ սովորել», - մեզ հետ զրույցում նշեց Վանաձորի բնակիչ Սիլվա Անտոնյանը։
Քաղաքացիներին ծառայություն մատուցող աշխատակցի համար կարևոր է թե՛ քաղաքացիների, թե՛ ղեկավարության կարծիքը։ Լիզա Սողոյանի դեպքում երկու կողմից էլ միայն դրական խոսքեր են։ Վկան նաև բազմաթիվ խրախուսանքներն են։
«Ուրախ եմ և հպարտ, քանի որ ես համարում եմ, որ Սողոյանը հանդիսանալով լավագույն անձնագրավար՝ դրանում արտացոլված է նաև բաժանմունքի աշխատանքը՝ բոլորիս աշխատանքը։ Պարզ ճակատ կարող եմ հայտարարել, որ 25․000 այցելուից և ոչ մեկից բողոք չի եղել։ Դրա հիմնական նպաստող պատճառն ու պայմանն այն է, որ աշխատողների իրավագիտակցությունը բարձր մակարդակի վրա է։ Իսկ դրանով Լիզա Սողոյանը հաստատ առանձնանում է», - նշեց Բազումի անձնագրային բաժանմունքի պետ Մամիկոն Ավետյանը։
Տարվա լավագույն անձնագրավարի կոչումը Լիզա Սողոյանը վաստակել է աշխատասիրության, քաղաքացիների հետ բարեհամբույր վերաբերմունքի, բարձրակարգ ծառայություն մատուցելու շնորհիվ։ Այս ամենը չեն կարող լինել առանց միասնական, համերաշխ ու կուռ անձնակազմի։ Սողոյանի գործընկերուհիներն էլ են լավագույն, քանի որ առանց միասնական աշխատանքի ոչ ոք չի հասնի այս բարձր կոչմանը։ Այս մասին մեզ հետ զրույցում նշեց գործընկերուհիներից մեկը՝ Սեդա Ղարագյոզյանը․ «Բացի լավ մասնագետ ու իր գործի նվիրյալը լինելուց Լիզա Սողոյանը շատ լավ մարդ է, լավ ընկեր ։ Շատ ուրախ ենք ու հպարտ, որ մեզ հետ աշխատում է նման մասնագետռ»։
Լավագույն անձնագրավարի՝ ոստիկանությունում ծառայելու որոշումը պարզվում է, վարակիչ է եղել կրտսեր եղբոր համար․ «Դեռևս բանակային տարիներին իմ մեջ հետաքրքրություն էր առաջացել համազգեստի և ուսադիրի նկատմամբ։ Երբ զորացրվեցի, քույրս արդեն անցել էր ծառայության ոստիկանության Լոռու մարզային վարչությունում։ Տեսնելով նրան համազգեստով, նրա ջանասիրությունն ու աշխատասիրությունը, որոշեցի անցնել ծառայության ոստիկանությունում և ընդունվեցի ոստիկանության զորքեր», - Հայկ Սողոյանը շարքայինից հասել է ոստիկանության կապիտանի կոչման, ծառայել ոստիկանության զորքերում, տարածքային բաժնի հերթապահ մասում, համայնքային ոստիկանությունում, քրեական հետախուզությունում, իսկ այժմ ՊՊԾ գնդում դասակի հրամանատար է։
Լավագույն անձնագրավարի օրն ավարտվում է փոքրիկ Սիլվիի հետ։ Դասերից հետո հաճախ են զբոսնում Վանաձորում։ Դժվար է ասել՝ մայրիկի մասնագիտության ընտրությունը վարակիչ կլինի՞ նաև Սիլվիի համար, բայց մի բան հաստատ է՝ լավագույնների սերունդը նույնպես լավագույն է լինում։
« Վստահաբար կարող եմ ասել, որ ես սիրում եմ իմ աշխատանքը, որ սա իմ կոչումն էր, ծառայությունն իմ քաղաքի բնակիչներին, իմ հարազատներին, ընկերներին», - ամփոփեց 2018 թվականի լավագույն անձնագրավար Լիզա Սողոյանը։