1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

2018 թվականի պահպանության լավագույն ծառայող է ճանաչվել ոստիկանության կապիտան Քրիստինա Բոնդարևան /ՏԵՍԱՆՅՈՒԹ/

Քրիստինա Բոնդարևան ոստիկանությունում ծառայում է 2008 թվականից: Ծառայության անցնելով ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչությունում՝ շարքայինից հասնել է մինչև կապիտանի կոչման: Զբաղեցրել է տարբեր պաշտոններ՝ պահպանության վաշտի ոստիկանից մինչև բաժնի ավագ տեսուչ:
Քրիստինա Բոնդարևան իր բարեխիղճ ծառայությամբ ապացուցում է, որ ոչ միայն դժվար չէ լինել կին ոստիկան, այլև հնարավոր է լինել ծառայության մեջ լավագույնը:
Ի դեպ, ստորաբաժանման ղեկավարը նույնպես գեղեցիկ սեռի ներկայացուցիչ է: Մի կարևոր հանգամանք, որը չնշել պարզապես չենք կարող: Բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Արփինե Թադևոսյանը պահպանության լավագույն տեսուչ է ճանաչվել 2012 թվականին:
Քրիստինա Բոնդարևան աշխատանքային օրվա ընթացքում լինում է պահպանության տակ գտնվող գրեթե բոլոր կառույցներում՝ բժշկական կենտրոն, պետական ու տեղական ինքնակառավարման տարբեր գերատեսչություններ, բանկեր և այլն: Պետական շինությունների գործառույթները տարբեր են, նույնն է պահպանության ստորաբաժանման առաքելությունը՝ պահպանել տարածքի անվտանգությունն ու ապահովել բնականոն աշխատանքը:
Նկարահանման ընթացքում պարզվեց, որ ոստիկանության Գյումրիի պահպանության բաժինը իսկապես լավագույնների բաժին է: Այստեղ է աշխատում նաև 2015 թվականի պահպանության լավագույն ծառայողը՝ վաշտի հրամանատար, ոստիկանության կապիտան Մհեր Չարխիֆալաքյանը:
Կապիտան Բոնդարևան ունի պրոֆեսիոնալ ծառայակից ընկերներ, ղեկավարություն ու ենթականեր: «Լավագույնի կոչումը նաև նրանցն է», - մեզ հետ զրույցում նշեց 2018 թվականի պահպանության լավագույն ծառայողը:.
Այսքանը՝ լավագույնների բաժնի լավագույն ծառայողի մասին: Կարծում ենք՝ դեռ առիթներ կունենանք անդրադառնալու Գյումրիի ոստիկանության լավագույն ծառայողներին: Նրանք այստեղ շատ են: