«Փորձաքրեագիտության նորագույն մեթոդները» թեմայով դասընթաց ոստիկանության ծառայողների համար

2014 թվականին Հայաստանի Հանրապետության հետ ստորագրված Արևելյան գործընկերության ոստիկանական համագործակցության եռամյա գործողությունների ծրագրի շրջանակներում՝ նոյեմբերի 14-ից 17-ը ոստիկանության փորձաքրեագիտական վարչությունում կայացավ «Փորձաքրեագիտության նորագույն մեթոդները» թեմայով դասընթաց ոստիկանության ծառայողների համար, որի անցկացման նպատակով Երևան էին ժամանել Լեհաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության համապատասխան ստորաբաժանման փորձագետները:
Ոստիկանության փորձաքրեագիտական վարչության պետ, ոստիկանության գնդապետ Լորիկ Սաֆարյանը ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ կարևորեց եվրոպական երկրների հետ սերտ փոխհամագործակցությունը և հույս հայտնեց, որ դասընթացի ընթացքում ձեռք բերված գիտելիքները կնպաստեն ոստիկանության ծառայողների արհեստավարժության ամրապնդմանն ու աշխատանքային արդյունավետության բարձրացմանը:
Դասընթացի ընթացքում միջազգային փորձագետները ներկայացրին ԴՆԹ հետազոտությունների ոլորտում ժամանակակից եվրոպական փորձը, տեխնոլոգիաները, փորձաքննության մեթոդները, դեպքի վայրի զննության պրակտիկան և այլն:
Միջոցառման ավարտին մասնակիցներին տրվեցին ավարտական հավաստագրեր: