ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

ՆԳՆ ոստիկանության նախաձեռնությամբ՝ ՀՕՖ-ի երեխաների պաշտպանության կենտրոնի երեխաներն այցելել են Սևանա լիճ

Բարձր տրամադրություն, հաճելի հանգիստ և անմոռանալի տպավորություններ…
ՆԳ նախարարության ոստիկանության նախաձեռնությամբ՝ օգոստոսի 9-ին Հայ օգնության ֆոնդի երեխաների պաշտպանության կենտրոնի երեխաներն այցելել են Սևանա լիճ։
ՆԳՆ ՀԱԱԳՎ Անչափահասների հանցավորության և ընտանեկան բռնության կանխարգելման վարչության ծառայողների ուղեկցությամբ երեխաները շրջել են առափնյա տարածքում, լողացել լճում, ծանոթացել Ջրային պարեկային ծառայության նավերին։
Երեխաներին ներկայացվել են ջրային գոտիներում անվտանգության պահպանման կանոները։