ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Դեղատան խուզարկությունից հետո ամուսիններ են ձերբակալվել․ ոստիկանության բացահայտումը

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները ապօրինի թմրաշրջանառության հերթական դեպքն են բացահայտել՝  համագործակցելով ոստիկանության Մաշտոցի, Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժինների ծառայողների հետ։ Օպերատիվ տվյալների համաձայն՝ Երևանում բնակվող ամուսինները ապօրինի ձեռք են բերում և իրենց դեղատանը վաճառում  լիրիկա հոգեմետ դեղահաբեր։ Հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվեց և ոստիկանության Մաշտոցի բաժին բերման ենթարկվեց Երևանի բնակիչ, 32-ամյա մի տղամարդ, որը ամուսինների դեղատնից լիրիկա էր գնել։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվեցին լիրիկա հոգեմետ դեղահաբեր։ Հարուցված քրեական գործի շրջանակներում՝ապրիլի 24-ին իրավապահները,  դատարանի որոշմամբ խուզարկելով Շիրազի փողոցի դեղատունը, հայտնաբերեցին և առգրավեցին լիրիկայի 70-ից ավելի հաբ։ Նշանակվել են փորձաքննություններ։ Ամուսինները ձերբակալվել են։ Նախաքննությունը շարունակվում է։ 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: