ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Լիտվայի ոստիկանության գլխավոր կոմիսարի այցը Հայաստան. օր երկրորդ

23.02.2022 18:34 Պաշտոնական

Փետրվարի 22-ին փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն ընդունեց Լիտվայի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության դեպարտամենտի գլխավոր կոմիսար-գեներալ Ռենատաս Պոժելային։ Հանդիպմանը մասնակցում էին նաև ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանը և Հայաստանում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն։
Բարձր գնահատելով Հայաստանի և Լիտվայի միջև ժողովրդավարական արժեքների վրա հիմնված ավանդական բարեկամական հարաբերությունները՝ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն ընդգծեց, որ այն նաև ամուր հիմք է տարբեր ոլորտներում բազմակողմ ձևաչափերով համագործակցելու համար: Որպես փոխգործակցության զգալի ներուժ ունեցող ուղղություն՝ Համբարձում Մաթևոսյանն առանձնացրեց Հայաստանում Ներքին գործերի նախարարություն ստեղծելու ուղղությամբ տարվող աշխատանքները և այդ համատեքստում կարևորեց լիտվացի գործընկերների փորձն ուսումնասիրելու անհրաժեշտությունը։ Փոխվարչապետը կարևորեց նաև Լիտվայի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության և Հայաստանի Հանրապետության ոստիկանության միջև ստորագրված համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիրը, որը հնարավորություն կընձեռնի ԵՄ միջազգային համագործակցության գործիքների օգտագործմամբ աջակցություն ցուցաբերել ՀՀ ոստիկանությունում իրականացվող բարեփոխումներին և հատկապես՝ նոր պարեկային ծառայությանը:
Ռենատաս Պոժելան շնորհակալություն հայտնելով փոխվարչապետին ջերմ ընդունելության համար՝ կարևորեց հուշագրի կնքմամբ իրավապահ երկու կառույցների միջև առկա հարաբերությունները նոր մակարդակ տեղափոխելը և Հայաստանի հետ իրենց փորձով կիսվելու պատրաստակամություն հայտնեց։
Պատվիրակությունը փետրվարի 23-ին ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանի և Հայաստանում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեի ուղեկցությամբ այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր։ Նրանք ծաղկեպսակ դրեցին և ծաղիկներ խոնարհեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին և մեկ րոպե լռությամբ հարգեցին Մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակը։ Լիտվայի ոստիկանության պատվիրակությունը եղավ նաև Հայոց ցեղասպանության թանգարանում։
Նույն օրը Լիտվայի ոստիկանության պատվիրակությունն այցելեց ոստիկանության կրթահամալիր։ ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանի ուղեկցությամբ լիտվացի գործընկերները շրջեցին կրթահամալիրի տարածքում, ծանոթացան ոստիկանության ակադեմիայի, քոլեջի և ուսումնական կենտրոնի աշխատանքներին։
Ոստիկանության կրթահամալիրի ղեկավարությունն ու պրոֆեսորադասախոսական կազմը Լիտվայի ոստիկանության պատվիրակությանը ներկայացրին փորձակայանների աշխատանքը։ Հյուրերը հետևեցին նաև բանկի մասնաճյուղի վրա հարձակման և հանցագործների վնասազերծման ուսումնական դասընթացին։ Պատվիրակության անդամները հետևեցին նաև պարեկային ծառայության ոստիկանների՝ մեքենայի կանգնեցման և զինված իրավախախտների վնասազերծման ուսումնական գործընթացին։
Հյուրերը եղան նաև կրիմինալիստիկայի հատուկ լսարաններում, որտեղ ծանոթացան մասնագիտական ուսուցման առանձնահատկություններին։ Իսկ ոստիկանության թանգարանում նրանց ներկայացվեցին ոստիկանության մեկդարյա պատմության տարերգրությունն ու ոստիկանական արժեքավոր ցուցանմուշներ։