Ծեծի մեղադրանքով հետախուզվող կնոջը հայտնաբերեցին «Սարատեղում»
15.12.2015 11:09
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Գառնիի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ Գառնի գյուղի «Սարատեղ» կոչվող վայրում հայտնաբերվել և Կոտայքի բաժին բերման է ենթարկվել 1988 թ. ծնված Անուշ Լ.-ն, ով նոյեմբերի 5-ից ոստիկանության Կենտրոնականի բաժնի կողմից հետասխուզվում էր ՀՀ քր. օր.-ի 118 հոդվածի (Ծեծը) մեղադրանքով:
Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: