1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Հատուկ միջոցառում Լոռիում. հայտնաբերվել են ապօրինի զենք-զինամթերք ու թմրամիջոցներ

Լոռու մարզային վարչության ենթակա ստորաբաժանումներում օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ մարզի տարբեր բնակավայրերում պահում կամ կրում են ապօրինի զենք-զինամթերք, ձեռք են բերում, պահում, օգտագործում և իրացնում են թմրամիջոցներ։ Տեղեկությունների հիման վրա ոստիկանությունում հարուցված քրեական գործի շրջանակներում, դատարանի որոշմամբ, քրեական ոստիկանության և Լոռու մարզային վարչության ու ենթակա ստորաբաժանումների ծառայողները փետրվարի 24-ին խուզարկություններ կատարեցին Վանաձոր, Ալավերդի, Թումանյան, Ստեփանավան, Տաշիր, Սպիտակ քաղաքներում, ինչպես և Գուգարք ու Մարգահովիտ գյուղերում։ Միջոցառումները արդյունք տվեցին։ Հայտնաբերվեցին չորս ատրճանակ, ինքնաշեն ինքնաձիգ, որսորդական հրացան, տարբեր տրամաչափի և հրազենների 126 փամփուշտ, նռնակ, նռնակի պայթուցիչ, սառը զենք, մահակ, պլաստամասե տարաներով վառոդ, մեթադոնի լուծույթ, հոգեներգործուն հաբեր, 300 գրամից ավելի մարիխուանայի նմանվող զանգված և այլն։ Բացի այդ, հայտնաբերվեցին մեքենայի մասեր ու տնտեսական ապրանք, որոնք, նախնական տվյալներով, գողացված են։
Խուզարկություններից հետո քրեական ոստիկանության, Լոռու մարզային վարչության ու ենթակա ստորաբաժանումների ծառայողները, ինչպես և մարզը սպասարկող ճանապարհային ոստիկանները ուժեղացված ծառայություն իրականացրին Լոռիում՝ հայտնաբերելով 22 գրամից ավելի մարիխուանայի նմանվող զանգված, սառը զենքեր, մահակներ և այլն։ Ուժեղացված ծառայության ընթացքում բերման է ենթարկվել 52 անձ։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: