1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ի ԼՐՈՒՄՆ. «Վիճաբանություն՝ ողբերգական հանգուցալուծմամբ»

17.05.2016 18:06 Սպանություն

Ինչպես տեղեկացրել էինք՝ մայիսի 15-ին, ժամը 23.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Եղեգնաձորի բաժնում հաղորդում էր ստացվել, որ բուժօգնության են դիմել 1991 թ. ծնված Սուրիկ Հ.-ն` «որովայնի թափանցող վերք, ստամոքսի վնասվածք» ախտորոշմամբ, 1994 թ. ծնված Լյուդվիգ Գ.-ն` «կրծքավանդակի աջ կեսի չթափանցող կույր վերք» ախտորոշմամբ և «կրծքավանդակի ձախ հատվածի թափանցող վերք» ախտորոշմամբ` 1992 թ. ծնված Սամվել Հովակիմյանը, ով հիվանդանոցում, գիտակցության չգալով, մահացել էր:
Նույն օրը ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ ժամը 23:55-ին «որովայնի շրջանում դանակահարված վերք» ախտորոշմամբ հիվանդանոց է դիմել 1991 թ. ծնված Էդգար Բ.-ն, այնուհետև հաղորդում էր ստացվել, որ մայիսի 16-ին, ժամը 01.30-ին «գլխի պատռված, նստատեղի ծակած կտրած վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել նաև 1986 թ. ծնված Արթուր Բ.-ն:
Պարզվել էր, որ Էդգար Բ.-ն և Արթուր Բ.-ն մարմնական վնասվածքները ստացել են մայիսի 15-ին, ժամը 23-ի սահմաններում, Եղեգնաձոր քաղաքի Երևանյան խճուղու ճամփեզրին գտնվող նախկին ավտոկայանի տարածքում, վիճաբանության ժամանակ, որին մասնակից են եղել նաև Սուրիկ Հ.-ն, Լյուդվիգ Գ.-ն, 1971 թ. ծնված Հովիկ Հ.-ն և Սամվել Հովակիմյանը:
Հովիկ Հ.-ն ստացել էր աջ ազդրի կտրած վերք, սակայն հիվանդանոց չէր դիմել:

Մայիսի 16-ին, ժամը 16.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Եղեգնաձորի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ձախ ուսագոտու ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1991 թ. ծնված Հայկ Ա.-ն:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նա վնասվածքը ստացել է մայիսի 15-ին, ժամը 23-ի սահմաններում, Եղեգնաձոր քաղաքի Երևանյան խճուղու ճամփեզրին գտնվող նախկին ավտոկայանի տարածքում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ:
Նախաքննությունը շարունակվում է:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: