1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ոստիկանները հայտնաբերել են Լրագրողի արձանը գողացած անձանց. նրանք ձերբակալվել են

31.03.2021 17:33 Գողություն

Մարտի 25-ին, ժամը 11.15-ին, ոստիկանություն էր զանգել Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվը և հայտնել, որ կոտրել-տարել են Նոր Նորքի 1-ին զանգվածի եկեղեցու բակում տեղադրված արձանի ոտքերը: Ահազանգով դեպքի վայր էր մեկնել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը:
Ոստիկանները լծվեցին հանցագործության բացահայտման գործին: Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզները ստացան օպերատիվ տվյալներ, որոնք իրացվեցին մարտի 30-ին: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության գնդի և Նոր Նորքի ոստիկանության ու քննչական բաժինների աշխատակիցների համատեղ ձեռնարկած միջոցառման արդյունքում Արցախի և Արին-Բերդի փողոցների խաչմերուկից, նշված գողությունը կատարելու կասկածանքով, բերման ենթարկվեցին 45-ամյա երևանցի և 43-ամյա վանաձորցի տղամարդիկ` վերջինիս վարած «Միցուբիշի» մակնիշի մեքենայով: Խոստովանական ցուցմունքը չուշացավ:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Պարզվեց նաև, որ բերման ենթարկվածները կատարել էին ևս մեկ գողություն Ավանում. չգործող գարեջրատնից տարել էին սարքեր:
Երկուսն էլ ձերբակալվել են: Կատարվում է նախաքննություն:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: