ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

«Lurer.com» լրատվական կայքէջում հրապարակված տեսանյութի հետքերով

«Lurer.com» լրատվական կայքէջում հրապարակված տեսանյութի հետքերով

«Lurer.com» լրատվական կայքէջում դեկտեմբերի 10-ին հրապարակվել էր «Դու իմ երեխուց էլ փոքր էս, իսկ իմ երեխեն Արցախից այդպես էլ չի վերադարձել» վերատառությամբ տեսանյութ, որի համաձայն՝ քաղաքացին դժգոհում է ոստիկանության ծառայողների կողմից իրեն հրելու համար:
Ոստիկանության պետի հանձնարարությամբ նշանակված ծառայողական քննության արդյունքներով՝ տեսանյութում պատկերված քաղաքացուն ոստիկանության ծառայողների կողմից հրելու կամ նրա նկատմամբ այլ ապօրինություն թույլ տալու հանգամանքը հաստատող փաստական տվյալներ ձեռք չեն բերվել:
Բացի այդ, ոստիկանության ծառայողների կողմից կարգապահական բնույթի խախտման հանգամանքներ ի հայտ չեն եկել, ուստի ծառայողական քննության նյութերը թողնվել են անհետևանք: