Երկու հետախուզվող՝ նույն մեղադրանքով
Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ Երևանի Բագրատունյաց փողոցի թիվ 16 շենքի մոտ հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1976 թ. ծնված Դավիթ Ի.-ն, որը մարտի 7-ից ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) 1-ին մասի մեղադրանքով:
***
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները ՊՊԳՎ ԱԱ և ԳՊ բաժնի ծառայողների հետ համատեղ՝ Մոսկվա-Երևան չվերթի ժամանումից հետո, «Զվարթնոց» օդանավակայանի սպասասրահից բերման են ենթարկել 1971 թ. ծնված Արթուր Հ.-ին, որը մարտի 3-ից ոստիկանության Կենտրոնականի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) 1-ին մասի մեղադրանքով:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: