Դուշանբեում կայացավ ԱՊՀ մասնակից պետությունների ներքին գործերի նախարարների Խորհրդի հերթական նիստը
Հունիսի 28-ին Տաջիկստանի Հանրապետության Դուշանբե քաղաքում կայացել է ԱՊՀ մասնակից պետությունների ներքին գործերի նախարարների Խորհրդի հերթական նիստը, որին մասնակցել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Վարդան Եղիազարյանի գլխավորած պատվիրակությունը:
 Նիստի օրակարգի 1-ին հարցի շուրջ ելույթով հանդես է եկել ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Վարդան Եղիազարյանը:
 Նիստի ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր, այդ թվում.
 - Հանցավորության դեմ պայքարում համատեղ միջոցների Միջպետական ծրագրի նախագծի մասին հարցը,
 - Միջազգային զանգվածային մարզական և ժամանցային միջոցառումների ժամանակ մարզական թիմերի երկրպագուների ոչ ֆորմալ միավորումների անդամների կողմից հակաիրավական արարքների հակազդման և հասարակական անվտանգության ապահովմանն ուղղված նախկինում ընդունված որոշումների կատարման մասին հարցը,
 - «Թմրամիջոցների, հոգեներգործող նյութերի և բաղադրիչների ապօրինի շրջանառության դեմ պայքարում Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների համագործակցության մասին Համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» Արձանագրության նախագծի մասին հարցը:
 Օրակարգի բոլոր հարցերով ընդունվել են համապատասխան որոշումներ:
 ԱՊՀ մասնակից պետությունների ներքին գործերի նախարարների Խորհրդի հերթական նիստը կկայանա 2018 թվականին, Ադրբեջանի Հանրապետության Բաքու քաղաքում:
