Երևանի Մյասնիկյան պողոտայում «Օպել-Վեկտրա»-ն բախվել է էլեկտրասյանը: Ուղևորներից մեկը մահացել է
02.03.2015 12:18
ՃՏ պատահարներ
Մարտի 1-ին, ժամը 02.50-ին, Երևանի Մյասնիկյան պողոտայի թիվ 5 շինության մոտ «Օպել-Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրասյանը, ինչի հետևանքով վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Նույն օրը, ժամը 21.30-ին, հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում ուղևորներից մեկը` 1993 թ. ծնված Արթուր Մելիքյանը, մահացել է:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: