1 զոհ, 3 վիրավոր. վթար Սպիտակ-Երևան ճանապարհին
03.02.2025 11:55
ՃՏ պատահարներ
Հունվարի 31-ին, կեսգիշերն անց, Սպիտակ-Երևան ճանապարհի 5-րդ կմ-ին՝ Սարամեջ բնակավայրի խաչմերուկում, «Օպել Աստրա» ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը։ 21-ամյա ուղևորը՝ Համլետ Պ.-ն, մահացել է, իսկ 21-ամյա վարորդը և 19-ամյա ու 17-ամյա երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է նախաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: