ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

3 մահ, 1 վիրավոր․ վթար Երևան-Գյումրի ճանապարհին

07.02.2025 13:07 ՃՏ պատահարներ
3 մահ, 1 վիրավոր․ վթար Երևան-Գյումրի ճանապարհին

Փետրվարի 6-ին, ժամը 15.10-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 67-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2107» և «ՎԱԶ -2121» մակինիշի մեքենաներ: «ՎԱԶ-2107»-ի 57-ամյա ուղևորուհի Զվարթ Պ.-ն և «ՎԱԶ 2121»-ի 58-ամյա ուղևոր Գառնիկ Խ․-ն մահացել են տեղում, իսկ «ՎԱԶ-2107»-ի վարորդը՝ 63-ամյա Վաչագան Պ.-ն, մահացել է հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին: «ՎԱԶ -2121»-ի 35-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է նախաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: