ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

 

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

 

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am 

 

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

 

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am 

 

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

 

 

 

 

Մարմնական վնասվածքներ ստացած երիտասարդը մահացել է․ Արմավիրի քրեական ոստիկանների բացահայտումը

Մարմնական վնասվածքներ ստացած երիտասարդը մահացել է․ Արմավիրի քրեական ոստիկանների բացահայտումը

Ապրիլի 23-ին «Էջմիածին» բժշկական կենտրոնից ՆԳՆ ոստիկանության Արամվիրի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում էր ստացվել, որ դեմքի վնասվածքներով, անգիտակից վիճակում բուժօգնության է տեղափոխվել Էջմիածնի բնակիչ 22-ամյա Պարգև Հ.-ն:
Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները պարզել էին, որ երիտասարդը ժամը 19.40-ի սահմաններում Էջմիածին քաղաքի Վարդան Մամիկոնյան և Վազգեն Սարգսյան փողոցների խաչմերուկում անհայտ անձի կողմից ծեծի է ենթարկվել:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել էին Վաղարշապատի քննչական բաժին: Նախաձեռնվել էր քրեական վարույթ, որի շրջանակում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ կենցաղային հարցերի շուրջ պարզաբանումների ժամանակ 22-ամյա երիտասարդին բռունցքներով ու ոտքերով հարվածել և մարմնական վնասվածքներ էր պատճառել 21-ամյա համաքաղաքացին:
Մայիսի 6-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ Պարգև Հ.-ն մահացել է:
Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ 21-ամյա երիտասարդը ներկայացել է Վաղարշապատի քննչական բաժին և տվել խոստովանական ցուցմունք: Նա ձերբակալվել է:
Կատարվում է նախաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: