«Մերսեդեսի» 34-ամյա վարորդը մահացել է
09.09.2024 11:01
ՃՏ պատահարներ
Սեպտեմբերի 8-ին, ժամը 1.16-ին, Երևանի Սիլիկյան Նոր խճուղու կամրջի վրա «Մերսեդես» մակնիշի մեքենան դուրս է եկել երթևեկելի մասից, բախվել երկաթե արգելապատնեշներին և ընկել ներքևի ճանապարհահատված: Վարորդը՝ 34-ամյա Վլադիմիր Մ.-ն, տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է:
Կատարվում է նախաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: