ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Վրաերթի ենթարկված քաղաքացին հիվանդանոցում մահացել է

11.05.2021 11:44 ՃՏ պատահարներ
Վրաերթի ենթարկված քաղաքացին հիվանդանոցում մահացել է

Մայիսի 3-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Սիսիան քաղաքի Կամոյի փողոցում «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 84-ամյա քաղաքացու, որը տեղափոխվել էր հիվանդանոց:
Մայիսի 10-ին, ժամը 08.30-ին, ոստիկանության Սիսիանի բաժնում հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ վրաերթի ենթարկված 84-ամյա Յուրիկ Պետրոսյանը մահացել է:
Քննությունը շարունակվում է։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: