Վրաերթի ենթարկված 84-ամյա կինը հիվանդանոցում մահացել է

Սեպտեմբերի 11-ին, ժամը 20-ին, «ԳԱԶ-2705» մակնիշի մեքենայի վարորդը Արմավիրի մարզի Արաքս գյուղում վրաերթի է ենթարկել 84-ամյա Զարուհի Շ.-ին: Նա մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ ժամեր անց մահացել է:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: