Վրաերթի ենթարկված տղամարդը հիվանդանոցում մահացել է
19.12.2024 14:19
ՃՏ պատահարներ

Դեկտեմբերի 18-ին, ժամը 19.30-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղում «Օպել» մակնիշի մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 59-ամյա Սեյրան Ա.-ին: Նա մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է:
Կատարվում է նախաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: