Պարզվել է մահացած վարորդի ինքնությունը
21.04.2021 10:57
ՃՏ պատահարներ
Ապրիլի 14-ին, ժամը 09.30-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհի 48-րդ կմ-ին «ԴԱՖ» մակնիշի բեռնատարը դուրս էր եկել երթևեկելի գոտուց և ընկել Արագածոտնի մարզի Ուշի գյուղի տներից մեկի հողամաս. վարորդը տեղում մահացել էր:
Ապրիլի 20-ին պարզվել է, որ ավտոմեքենայի մահացած վարորդը 65-ամյա Լևոն Աբրահամյանն էր։
Նյութերի նախապատրաստումը շարունակվում է:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: