ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ձորն ընկած ավտոմեքենայի վարորդը հիվանդանոցում մահացել է

22.04.2021 11:13 ՃՏ պատահարներ
Ձորն ընկած ավտոմեքենայի վարորդը հիվանդանոցում մահացել է

Մարտի 8-ին, ժամը 19.10-ի սահմաններում, Մեղրի-Երևան ճանապարհի 301-րդ կմ-ին՝ Լանջառ գյուղի հատվածում, «Սկանյա» մակնիշի ավտոմեքենան դուրս էր եկել երթևեկելի գոտուց և ընկել ձորը. 56-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
Ապրիլի 21-ին, ժամը 11.30-ին, «Սկանյա»-ի 56-ամյա վարորդը՝ ԻԻՀ քաղաքացի Ալիռեզա Հոսսեին Զարիֆիան Սալեհհին, հիվանդանոցում մահացել է:
Կատարվում է քննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: