ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Վրաերթի ենթարկված 69-ամյա կինը հիվանդանոցում մահացել է

22.04.2025 16:40 ՃՏ պատահարներ
Վրաերթի ենթարկված 69-ամյա կինը հիվանդանոցում մահացել է

Ապրիլի 10-ին Երևանի Քոչինյան փողոցում «Վոլքսվագեն» մակնիշի մեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել Արարատի մարզի Այնթապ գյուղի բնակիչ 69-ամյա Թագուհի Ի.-ին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: Ապրիլի 18-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ վրաերթի ենթարկված կինը մահացել է: Կատարվում է նախաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: