ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով 23-ամյա վարորդը հիվանդանոցում մահացել է

Ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով 23-ամյա վարորդը հիվանդանոցում մահացել է

Մայիսի 22-ին ժամը 14․50-ին ոստիկանության Գեղարքունիքի մարզի ՕԿԿ ահազանգ է ստացվել, որ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին՝ Դրախտ լողափի մոտ վթար է տեղի ունեցել։ Մեկնել են պարեկային կարգախմբեր։
Պարզվել է, որ նշված ճանապարհահատվածում բախվել են «ՈՒԱԶ» և «ԿԻԱ» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով չորս անձ վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ Ժամը 15․27-ին Գավառի Բ/Կ-ից հայտնել են, որ վթարի հետևանքով իրենց մոտ տեղափոխված անձանցից «ԿԻԱ»-ի վարորդ, 2002թ․ ծնված Հայկ Մարգարյանը մահացել է։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին։