ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ծեծկռտուքի ընթացքում ստացած վնասվածքներից տղամարդը մահացել է. երիտասարդները հայտնաբերվել և ձերբակալվել են

24.01.2025 15:32 Սպանություն
Ծեծկռտուքի ընթացքում ստացած վնասվածքներից տղամարդը մահացել է. երիտասարդները հայտնաբերվել և ձերբակալվել են

Հունվարի 23-ի ժամը 14.25-ին Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Նոր Խարբերդի Աջափնյակ փողոցի տներից մեկում դիակ կա: Մեկնած օպերատիվ-քննչական խումբը նշված հասցեում հայտնաբերել է Ալավերդի քաղաքում հաշվառված 39-ամյա տղամարդու դիակը՝ արնաշաղախ և մարմնի տարբեր մասերի վնասվածքներով: Շենգավիթի քննչական բաժնում սպանության հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնվել:

ՆԳՆ Քրեական ոստիկանության գլխավոր, Երևան քաղաքի և Շիրակի մարզային վարչությունների, Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հունվարի 19-ի ժամը 19.00-ի սահմաններում 39-ամյա տղամարդը Մեծամորի բնակիչ 31-ամյա և Արագածոտնի մարզի Արտենի գյուղի բնակիչ 32-ամյա ընկերների հետ իր բնակության հասցեում օգտագործել է ոգելից խմիչք: Այդ ընթացքում 31-ամյա մեծամորցին կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է 39-ամյա տղամարդու հետ:

Վիճաբանությունը վեր է ածվել ծեծկռտուքի, որի ընթացքում էլ 31-ամյա երիտասարդը ձեռքերով, ոտքերով ու տարբեր առարկաներով բազմաթիվ հարվածներ է հասցրել 39-ամյա տղամարդուն, որը ստացած մարմնական վնասվածքների հետևանքով մահացել է: Այնուհետև երիտասարդները հափշտակել են մահացածի բջջային հեռախոսը, ինչը հետո, որպես փոխհատուցում, տվել են տաքսու վարորդին: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում 31-ամյա երիտասարդը՝ Գյումրիի Մուշ-2 թաղամասի շենքերից մեկում, իսկ 32-ամյա երիտասարդը՝ Արտենի բնակավայրի Բաղրամյան փողոցի շենքերից մեկում հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել են քննչական բաժին, ապա տեղափոխվել են ձերբակալվածների պահման վայր:
Նախաքննությունը շարունակվում է:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: