ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված երիտասարդը մահացել է

25.06.2020 10:22 ՃՏ պատահարներ
Վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված երիտասարդը մահացել է

Հունիսի 23-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Երևան-Իջևան ճանապարհի 73-րդ կմ-ին իրար էին բախվել «ՎԱԶ-2106» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2107-ի»՝ 19-ամյա և «ՎԱԶ-2106-ի» 30-ամյա ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:
Հունիսի 24-ին հիվանդանոցից ոստիկանության Սևանի բաժին հայտնել են, որ 19-ամյա Համլետ Խեչյանը ժամը 08.15-ին մահացել է:
Քննությունը շարունակվում է:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: