62-ամյա տղամարդը վրաերթի հետևանքով մահացել է
26.05.2025 11:14
ՃՏ պատահարներ

Մայիսի 26-ին ժամը 09.20-ին հաղորդում է ստացվել, որ Արտաշատի խճուղում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել մի տղամարդու։
«Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ նշված վրաերթի հետևանքով շտապօգնության խումբը մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխել 1963 թվականի ծնված Արթուր Մ-ին։ Կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին։
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: