ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Բախում, հրդեհ, երկու զոհ

26.09.2024 11:03 ՃՏ պատահարներ
 Բախում, հրդեհ, երկու զոհ

Սեպտեմբերի 25-ին, ժամը 18.50-ի սահմաններում, Հովտաշատ գյուղի Բաղրամյան փողոցի սկզբնամասում միմյանց են բախվել «Մերսեդեսն» ու «ՎԱԶ-2106-ը»: «ՎԱԶ-2106» մակնիշի մեքենայում հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով վարորդն ու ուղևորը` Նոր Ուղի գյուղի բնակիչ 60-ամյա Ֆրեդիկ Բարսեղյանը և 59-ամյա Հասմիկ Բարսեղյանը տեղում մահացել են:
Մասիսի շտապօգնության խումբը «պոլիտրավմա» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխել «Մերսեդեսի» 37-ամյա վարորդին:
Փաստի առթիվ Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: «Մերսեդեսի» վարորդը ձերբակալվել և տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: