Ֆրանսիայի հրապարակից հիվանդանոց տեղափոխված տղամարդը մահացել է
05.05.2022 17:36
Համակարգի լրատու
Մայիսի 5-ին, ժամը 13․25-ին, ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում է ստացվել, որ «կենսաբանական մահ» ախտորոշմամբ Ֆրանսիայի հրապարակից հիվանդանոց տեղափոխված 1981 թ․ ծնված Արթուր Ս.-ն վերակենդանացման բաժանմունքում, գիտակցության չգալով, մահացել է։ Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Նախապատրաստվում են նյութեր։