Մեքենան գլորվել է ձորը. վարորդը մահացել է

Ապրիլի 20-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհի 82-րդ կմ-ին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլորվել ձորը. 61-ամյա վարորդ Հակոբ Հակոբյանը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է, իսկ 55-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: