ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

37-ամյա տղամարդը հիվանդանոցում մահացել է

28.12.2020 11:00 ՃՏ պատահարներ
37-ամյա տղամարդը հիվանդանոցում մահացել է

Դեկտեմբերի 22-ին, ժամը 01.15-ին, հաղորդում էր ստացվել, որ Մասիս քաղաքի գերեզմանատան մոտ՝ ջրատարի մեջ, ավտոմեքենա է ընկել: Ջրատարում հայտնաբերվել էր վթարի ենթարկված «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենա, որի սրահից դուրս էր բերվել 37-ամյա քաղաքացի և տեղափոխվել հիվանդանոց, իսկ մեքենայից դուրս՝ ջրատարում, հայտնաբերվել էր 28-ամյա Արմեն Սեդրակյանի դին:
Դեկտեմբերի 26-ին, ժամը 09.15-ին, ոստիկանության Մասիսի բաժնում հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ ավտովթարի հետևանքով իրենց մոտ տեղափոխված 37-ամյա Արտակ Դալլաքյանը, ժամը 08.30-ին, գիտակցության չգալով՝ մահացել է:
Նախաքննությունը շարունակվում է:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: