ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Քաղաքացուն վրաերթի ենթարկած վարորդը ներկայացել է նախաքննական մարմնին

02.04.2021 10:44 ՃՏ պատահարներ
Քաղաքացուն վրաերթի ենթարկած վարորդը ներկայացել է նախաքննական մարմնին

Մարտի 31-ին, ժամը 20.00-ին, Երևանի Արշակունյաց պողոտայում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 93-ամյա Արևհատ Միխայելյանին, որը տեղում մահացել էր, իսկ վարորդը դիմել էր փախուստի:
Ապրիլի 1-ին, ժամը 12.10-ին, նախաքննական մարմնին է ներկայացել 50-ամյա մի տղամարդ և հայտնել, որ ինքն է իր «Ֆորդ» ավտոմեքենայով վրաերթի ենթարկել քաղաքացուն:
Քննությունը շարունակվում է։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: