ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

62-ամյա տղամարդը հիվանդանոցում մահացել է

09.02.2022 10:24 ՃՏ պատահարներ
62-ամյա տղամարդը հիվանդանոցում մահացել է

Հունվարի 28-ին, ժամը 11.25-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 49-րդ կմ-ին «Միցուբիշի Պաջերո» մակնիշի մեքենան դուրս էր եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառին։ 41-ամյա վարորդը մահացել էր, իսկ երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց։
Փետրվարի 8-ին, ժամը 07.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում է ստացվել, որ վթարի հետևանքով բուժօգնության տեղափոխված 62-ամյա ուղևորը՝ Կարո Անանյանը, վերակենդանացման բաժանմունքում մահացել է:
Կատարվում է քննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: