ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

«ՎԱԶ-2107»-ի 44-ամյա վարորդը հիվանդանոցում մահացել է

11.08.2021 11:34 ՃՏ պատահարներ
«ՎԱԶ-2107»-ի 44-ամյա վարորդը հիվանդանոցում մահացել է

Հուլիսի 24-ին, ժամը 02.00-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 29-րդ կմ-ին իրար էին բախվել «ՎԱԶ-2107» և «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2107»-ի 44-ամյա վարորդը և «Ֆոլքսվագենի» երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:
Օգոստոսի 10-ին, ժամը 21.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Չարենցավանի բաժնում հաղորդում է ստացվել, որ ավտովթարի հետևանքով բուժօգնության տեղափոխված «ՎԱԶ-2107»-ի վարորդ Արթուր Գալստյանը մահացել է:
Կատարվում է քննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: