ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

33-ամյա տղամարդը հիվանդանոցում մահացել է

15.02.2022 10:25 ՃՏ պատահարներ
33-ամյա տղամարդը հիվանդանոցում մահացել է

Փետրվարի 7-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհին՝ Այնթապ գյուղի հատվածում, իրար էին բախվել «Ջիպ Գրանդ Չերոկի» և «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21099»-ի 32-ամյա վարորդը և 33-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:
Փետրվարի 14-ին հիվանդանոցից ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ՎԱԶ-21099»-ի 33-ամյա ուղևոր Սոս Բալյանը ժամը 05.30-ին մահացել է:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: