Վթարի հետևանքով բուժօգնության տեղափոխված 33-ամյա վարորդը մահացել է
28.08.2021 11:01
ՃՏ պատահարներ
Օգոստոսի 25-ին, ժամը 02.10-ին, Երևանի Մյասնիկյան պողոտայում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս էր եկել երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը. 33-ամյա վարորդը և 21-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց, որտեղ ուղևորը՝ Աշոտ Ավագյանը, մահացել էր:
Օգոստոսի 27-ին հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում է ստացվել, որ վթարի հետևանքով բուժօգնության տեղափոխված «Մերսեդեսի» 33-ամյա վարորդ Վահագն Նիկողոսյանը գիտակցության չգալով մահացել է:
Կատարվում է նախաքննություն։
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: