Մահվան ելքով վթար Կոմիտասի պողոտայում
14.04.2021 11:18
ՃՏ պատահարներ
Ապրիլի 12-ին, ժամը 20.40-ին, Երևանի Կոմիտասի պողոտայում «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «Ինֆինիտի», «Օպել» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաների. «Միցուբիշիի» 63-ամյա վարորդ Մուրադ Մանուկյանը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է:
Կատարվում է քննություն։
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: