ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Մահվան ելքով վրաերթ Արշակունյաց պողոտայում

16.02.2021 10:12 ՃՏ պատահարներ
Մահվան ելքով վրաերթ Արշակունյաց պողոտայում

Փետրվարի 15-ին, ժամը 20.20-ին, Երևանի Արշակունյաց պողոտայում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 24-ամյա Դավիթ Սաղաթելյանին, որը տեղում մահացել է:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է վրաերթ կատարած վարորդի ինքնությունը: Բացատրական աշխատանքի արդյունքում 21-ամյա երիտասարդը ներկայացել է ոստիկանություն և տվել խոստովանական ցուցմունք, որ «ՎԱԶ-21703» մակնիշի մեքենայով ինքն է կատարել վրաերթը: Նա ձերբակալվել է:
Կատարվում է քննություն:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: