69-ամյա կինը հիվանդանոցում մահացել է
Հունիսի 4-ին, ժամը 16.45-ին Լենինգրադյան, Հալաբյան և Կիևյան փողոցների խաչմերուկում իրար էին բախվել «Մերսեդես» և «ԲՄՎ» մակնիշի մեքենաներ, ապա «ԲՄՎ»-ն, դուրս գալով երթևեկելի գոտուց, վրաերթի էր ենթարկել 69-ամյա կնոջ և 4-ամյա երեխայի. վարորդները և վրաերթի ենթարկվածները մարմնական վնասվածքներով բուժօգնության էին տեղափոխվել հիվանդանոց:
Հունիսի 18-ին, ժամը 03.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ վրաերթի ենթարկված 69-ամյա Փայլանուշ Մնացականյանը, գիտակցության չգալով, մահացել է:
Քննությունը շարունակվում է։
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
