Մեքենան բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվել. վարորդը մահացել է
Հունիսի 2-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Արմավիրի մարզի Մյասնիկյան-Հացիկ գյուղամիջյան ճանապարհին «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբին և գլխիվայր շրջվել. 55-ամյա վարորդ Սուրիկ Ներսիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է:
Կատարվում է քննություն։
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
