Բեռնատարը գլորվել է ձորը. վարորդը մահացել է

Սեպտեմբերի 3-ին, ժամը 12.00-ի սահմաններում, «ԻՎԵԿՕ» բեռնատարը Երևան-Մեղրի ճանապարհի 365-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 200 մետր գլորվել ձորը. 41-ամյա վարորդը մահացել է:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: