Մեքենան գլորվել է ձորը. վարորդը մահացել է
23.09.2021 10:14
ՃՏ պատահարներ
Սեպտեմբերի 22-ին, ժամը 01.30-ից 10.00-ն ընկած ժամանակահատվածում, Երևան-Մեղրի Մ2 ճանապարհի 312-րդ կմ-ին «Տոյոտա ՌԱՎ 4» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և մոտ 130 մետր գլորվել ձորը. 60-ամյա վարորդ Ռուբիկ Աբրահամյանը մահացել է:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: