ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Վթարի հետևանքով բուժօգնության տեղափոխված վարորդը մահացել է

30.08.2021 17:12 ՃՏ պատահարներ
Վթարի հետևանքով բուժօգնության տեղափոխված վարորդը մահացել է

Օգոստոսի 23-ին, ժամը 14.30-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 10-րդ կմ-ին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս էր եկել երթևեկելի հատվածից և բախվել երկաթե սյանը. 73-ամյա վարորդը և երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:
Օգոստոսի 28-ին հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ վթարի հետևանքով բուժօգնության տեղափոխված 73-ամյա Վահան Օհանյանը ժամը 15.00-ի սահմաններում մահացել է:
Կատարվում է քննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: