ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

59-ամյա կինը հիվանդանոցում մահացել է

25.06.2021 10:48 ՃՏ պատահարներ
59-ամյա կինը հիվանդանոցում մահացել է

Հունիսի 18-ին, ժամը 21.07-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 110-րդ կմ-ին իրար էին բախվել «Օպել» և «Նիսան» մակնիշի մեքենաներ. վարորդները և 4 ուղևորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:
Հունիսի 24-ին, ժամը 18.00-ին, հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ վթարի հետևանքով բուժօգնության տեղափոխված «Նիսանի» 59-ամյա ուղևորուհի Հասմիկ Հարությունյանը, գիտակցության չգալով, մահացել է:
Քննությունը շարունակվում է։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: