Երևան-Գեղարդ ճանապարհին վրաերթի են ենթարկվել 2 կին. նրանցից մեկը մահացել է
29.12.2021 13:31
ՃՏ պատահարներ
Դեկտեմբերի 28-ին, ժամը 16.00-ի սահմաններում, «Միցուբիշի Պաջերո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Գեղարդ ճանապարհի 32-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 51 և 44-ամյա երկու կնոջ:
Վրաերթի հետևանքով 44-ամյա կինը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, իսկ 51-ամյա Սուսաննա Սարգսյանը մահացել է:
Կատարվում է քննություն։
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: