1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Մահվան ելքով վրաերթ Զովունի-Քանաքեռավան ճանապարհին

30.08.2021 10:26 ՃՏ պատահարներ
Մահվան ելքով վրաերթ Զովունի-Քանաքեռավան ճանապարհին

Օգոստոսի 28-ին, ժամը 11.50-ին, ոստիկանություն ահազանգ էր ստացվել, որ Զովունի-Քանաքեռավան ճանապարհին մի տղամարդու վրաերթի են ենթարկել, իսկ վարորդը դիմել է փախուստի: Պարզվել է, որ օգոստոսի 28-ին, ժամը 11.35-ի սահմաններում, անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը Քանաքեռավան-Զովունի ճանապարհի 1-ին կմ-ին վրաերթի է ենթարկել 35-ամյա Զոհրաբ Սիմոնյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է:
Ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում ոստիկանություն է ներկայացել 24-ամյա մի երիտասարդ, որը ներկայացվել է նախաքննական մարմնին: Նա տվել է խոստովանական ցուցմունք, որ օգոստոսի 28-ին Զովունի-Քանաքեռավան ճանապարհին իր վարած «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել քաղաքացուն: Կատարվում է նախաքննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: