1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

30.08.2021 11:51 ՃՏ պատահարներ
Մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Օգոստոսի 29-ին, ժամը 22.30-ի սահմաններում, Սարդարապատ-Արաքս ճանապարհի 3-րդ կմ-ին «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլորվելով՝ հայտնվել դաշտում. 43-ամյա վարորդ Կնյազ Շամոյանը հիվանդանոց տեղափոխվելիս մահացել է: Կատարվում է նախաքննություն։

***
Օգոստոսի 29-ին, ժամը 06.30-ից 07.00-ն ընկած ժամանակահատվածում, Եղվարդ-Աշտարակ ճանապարհի 4-րդ կմ-ին «Ֆորդ Ֆոկուս» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և կողաշրջվել դաշտամիջյան հատվածում. 28-ամյա վարորդ Աննա Մնացականյանը մահացել է:
Կատարվում է նախաքննություն։

***
Օգոստոսի 29-ին, ժամը 10.00-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 184-րդ կմ-ին «Նիսան» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «Օպել» մակնիշի ավտոմեքենայի: «Նիսանի» 50-ամյա վարորդ Ավագ Հովհաննիսյանը մահացել է, իսկ երեք ուղևորները, «Օպելի» 49-ամյա վարորդը և 28-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց. ճանապարհին «Նիսանի» 46-ամյա ուղևոր Նվեր Հովհաննիսյանը մահացել է:
Կատարվում է նախաքննություն։

***
Օգոստոսի 29-ին, ժամը 20.50-ի սահմաններում, Եղվարդ քաղաքի Չարենցի և Երևանյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Օպել» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2106»-ի 41-ամյա վարորդ Արտակ Մկրտչյանը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է, իսկ 29-ամյա ուղևորը և «Օպելի» 23-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է նախաքննություն։

***
Օգոստոսի 29-ին, ժամը 15.50-ի սահմաններում, Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ճանապարհի 14-րդ կմ-ին «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլորվելով՝ բախվել բետոնե ցանկապատին. 47-ամյա վարորդ Ռուսլան Մկրտչյանը մահացել է, իսկ 29-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է նախաքննություն։

***
Օգոստոսի 28-ին, ժամը 20.35-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ տեղափոխվել է 14-ամյա Սպարտակ Կարապետյանի դին: Ժամը 21.10-ին 33-ամյա քաղաքացին հաղորդում է տվել, որ ժամը 19.00-ի սահմաններում իր հորեղբոր թոռ ՍպարտակԿարապետյանը, առանց որևէ մեկին տեղյակ պահելու, վարել է հոր «ԳԱԶ-53» մակնիշի ավտոմեքենան, որը գյուղամիջյան ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել պատին, ինչի հետևանքով պատանին մահացել է:
Կատարվում է նախաքննություն։

***
Օգոստոսի 29-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 139-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները և «Մերսեդեսի» հինգ ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ 3-ամյա ուղևոր Աննա Ծատուրյանը մահացել է:
Կատարվում է նախաքննություն։

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: