Մահվան ելքով վթար Սեբաստիայի փողոցում
01.02.2021 13:06
ՃՏ պատահարներ
Հունվարի 30-ին, ժամը 20.40-ին, Երևանի Սեբաստիայի փողոցում՝ «Եռաբլուր» պանթեոնի մուտքի մոտ, իրար են բախվել «Ֆոլքսվագեն» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ. «Տոյոտայի» 69-ամյա ուղևոր Ռաֆիկ Թադևոսյանը մահացել է, իսկ «Տոյոտայի» 32-ամյա վարորդը, երեք ուղևորները և «Ֆոլքսվագենի» 22-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է նախաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: