ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

25-ամյա ուղևորը հիվանդանոցում մահացել է

13.09.2021 12:26 ՃՏ պատահարներ
25-ամյա ուղևորը հիվանդանոցում մահացել է

Սեպտեմբերի 3-ին, ժամը 09.00-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 14-րդ կմ-ին իրար էին բախվել «ՎԱԶ-21124» և «Ֆոլքսվագեն» մակնիշի մեքենաներ. վարորդները և երեք ուղևորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:
Սեպտեբերի 12-ին հիվանդանոցից ոստիկանության Գավառի բաժնում հաղորդում է ստացվել, որ վթարի հետևանքով բուժօգնության տեղափոխված ուղևոր 25-ամյա Արմեն Դրմոյանը վերակենդանացման բաժանմունքում մահացել է:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: